ԱՄՆ-ը 125 մլն դոլարի հավելյալ հումանիտար օգնություն կտրամադրի Աֆղանստանին
14:48, 20 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները լրացուցիչ հումանիտար օգնություն կհատկացնի Աֆղանստանին 125 միլիոն ԱՄՆ-ի դոլարի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում Է հայտարարության մեջ, Աֆղանստանին եւ աֆղան փախստականներին տրամադրվող հումանիտար օգնության ընդհանուր ծավալն այժմ կազմում Է գրեթե 190 մլն դոլար: Լրացուցիչ միջոցները նախատեսված են պարենային օգնություն, սնունդ, խմելաջուր, անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաեւ հնարավոր տարերային աղետները դիմագրավելու համար:
Բացի այդ, միջոցների մի մասը կուղղորդվի փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում