Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Միգրանտների փոխադրող Open Arms նավին թույլատրել են տարհանել ինը մարդու

Միգրանտների փոխադրող Open Arms նավին թույլատրել են տարհանել ինը մարդու

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Proactiva ոչ կառավարական կազմակերպությունը (ՈԿԿ) Twitter-ում հայտնել Է Open Arms նավից ինը մարդու տարհանելու թույլտվություն ստանալու մասին, որը կանգնած Է իտալական Լամպեդուզա կղզուց ոչ հեռու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրադրությունը նավի վրա բարդանում Է րոպե առ րոպե: Թույլատրել են տարհանել ութ մարդու, որոնք շտապ օգնության կարիք ունեն, եւ մեկ ուղեկցողի»,-ասված Է կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ չի ճշտվում, թե ուր են ուղարկելու տարհանված միգրանտներին:

Open Arms նավը կանգնած Է իտալական Լամպեդուզա կղզուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, բայց Իտալիայի իշխանությունները նավին չեն թույլատրում մտնել նավահանգիստ: Իսպանիայի իշխանություններն ակտիվիստների՝ Անդալուզիայի Ալխեսիրաս նավահանգիստ մեկնելուց հրաժարվելուց հետո առաջարկել են միգրանտներին ընդունել Բալեարյան կղզիներում՝ կա՛մ Պալմա դե Մալիորկայում, կա՛մ Մաոնում: ՈԿԿ-ն դեռեւս չի համաձայնում նավն ուղարկել իսպանական նավահանգիստներ՝ պատճառ բերելով «անտանելի իրադրությունը», որն ստեղծվել Է նավի վրա:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ մի քանի միգրանտներ, իմանալով իսպանական իշխանությունների առաջարկության մասին, նետվել են ջուրը՝ լողալով մինչեւ իտալական ափ հասնելու համար: Շուրջ հարյուր միգրանտներ արդեն 19 օր Է՝ գտնվում են Open Arms փրկարարական նավի վրա: Ավելի վաղ միգրանտների տեղաբաշխմանը մասնակցելու պատրաստակամության մասին հայտնել են Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Պորտուգալիան, Իսպանիան եւ Լյուքսեմբուրգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]