Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքով ձուկ բռնողներին

Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքով ձուկ բռնողներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված տվյալներն իրացնելիս Վայքի ոստիկանները օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ին, Արփա գետի մոտ հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդու, որոնք էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ նրանց իր վարած «Սամանդ» մեքենայով գետափ է տեղափոխել մեկ այլ գառնեցի: Երեքն էլ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին:

Նրանց մոտ հայտնաբերվել են մարտկոց, ձկնորսական ցանց, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ինքնաշեն հոսանքափոփոխիչ և 130 կարմրախայտ:
Վնասի չափը պարզվում է: 
Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]