Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Ջիգարխանյանը դուրս Է գրվել հիվանդանոցից

Արմեն Ջիգարխանյանը դուրս Է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, որն անցած շաբաթ հոսպիտալացվել Էր հետազոտություն անցնելու համար, դուրս են գրել հիվանդանոցից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է արտիստի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:

«Այո՛, ամեն ինչ կարգին Է: Արմեն Բորիսովիչն արդեն տանն Է: Հաջորդ շաբաթ պլանավորում Է այցելել թատրոն»,-ասել Է Սողոմոնյանը՝ պատասխանելով արտիստի դուրսգրման վերաբերյալ հարցին: Ավելի վաղ, նա ՏԱՍՍ-ին հայտնել Էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոցում Է գտնվում կանխարգելիչ հետազոտման համար:

2018 թվականին Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է մի քանի անգամ, առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա երկար ժամանակ չԷր հայտնվում հանրության մեջ: Սակայն օգոստոսի 1-ին Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի հավաք Է անցկացրել, թատրոն, որի ղեկավարն ինքն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]