Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նազարբաեւը հրապարակել Է երգի տեսահոլովակ, որի խոսքերի հեղինակն ինքն Է

Նազարբաեւը հրապարակել Է երգի տեսահոլովակ, որի խոսքերի հեղինակն ինքն Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իր ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակ Է նարահանել: Այն օգոստոսի 20-ին զետեղվել Է Instagram-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ Նազարբաեւն զբոսնում Է նախալեռներում եւ երգում իր հայրենիքի մասին: «Կազինֆորմ» գործակալության տվյալներով՝ խոսքերի հեղինակը Նազարբաեւն Է, երաժշտությունը գրել Է կոմպոզիտոր Ալթինբեկ Կորազբաեւը: Կադրից դուրս նույն այս երգը կատարում են պրոֆեսիոնալ արտիստները:

«Ես շատ երկրներում եմ եղել, բայց դրանցից ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի, Ալաթաուի ստորոտի երեք բլուրների հետ: Այստեղ Է անցել իմ մանկությունը, այստեղ են իմ արմատները»,-նշել Է Ղազախստանի առաջին նախագահը տեսանյութին կից գրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]