Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արզնի համայնքում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվում է մշակույթի տան

Արզնի համայնքում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվում է մշակույթի տան

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել ամենատարբեր աշխատանքներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սուբվենցիայի շրջանակում Կոտայքի մարզի Արզնի համայնքում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվում է մշակույթի տան:

Աշխատանքներն ինտենսիվ փուլ են մտել: Այս պահին ամրացվում է տանիքը և ներսի պատերի հարթեցման աշխատանքներ են իրականացվում:

Շինարարական աշխատանքների արդյունքում Արզնի համայնքը կունենա կապիտալ հիմնանորոգված մշակույթի տուն, որտեղ գործելու են ամենատարբեր խմբակներ՝ միտված համայնքում երիտասարդական, մշակութային կյանքի աշխուժացմանը:

Շահած պայմանագրի արժեքը 24.800.700 դրամ է, որից 7.440. 210 դրամը (30%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 17. 360.490 դրամը (70%)՝ համայնքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]