1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 19-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 34-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ասան Ա., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և ճանապարհից մոտ 3 մետր հեռավորության վրա կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Հուսեին Ռ. (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]