Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը

Փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն ահազանգ է ստացվել օգոստոսի 19-ին, ժամը 23:37-ին, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում  քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Մհեր Ե.,  ծնված 1989 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]