Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպում Էլեկտրամատակարարումը պլանավորում են լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը

Հալեպում Էլեկտրամատակարարումը պլանավորում են լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսն արդեն ապահովված Է ԷլեկտրաԷներգիայով, քաղաքում Էլեկտրամատակարարումը պլանավորվում Է լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը: այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է քաղաքի Էներգետիկական ընկերության ղեկավար Մուհամադ Սոլլան:

ԷլեկտրաԷներգիայի մատակարարման վերականգումը քաղաքի իշխանությունների գերակա խնդիրն Է: Այժմ տեղի Էներգետիկներն ամենից շատ աշխատանք ունեն քաղաքի արեւելյան մասում:

«Դա Սալահադդինի շրջանն Է, պատերազմի ժամանակ այն գործնականում լիովին ավերել են: Զինյալները գողացել են ոչ միայն հաղորդալարերը, այլեւ ամբողջ սարքավորանքը: Մենք անցկացնում ենք մալուխները եւ դրանք հասցնում նոր ենթակայաններին, որոնք արդեն վերականգնված են: Երեկոյան դեմ եւս շուրջ երկու հազար ընտանիքներ կկարողանան օգտվել Էլեկտրականությունից առանց սահմանափակումների: Դե իսկ մինչեւ ամսվա վերջը մենք պլանավորում ենք լույս անցկացնել Հալեպի արեւելյան բոլոր շրջաններում»,- ասել Է Սոլլան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]