Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը խոստացել Է ձեռնպահ մնալ Գրենլանդիայում ոսկեզօծ երկնաքերի կառուցումից

Թրամփը խոստացել Է ձեռնպահ մնալ Գրենլանդիայում ոսկեզօծ երկնաքերի կառուցումից

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակել Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու պլանների կապակցությամբ: Այդ մասին պետության ղեկավարը գրել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա խոստացել Է ոսկեզօծ երկնաքեր չկառուցել կղզու ափին, որտեղ համատարած ոչ մեծ տներ են: «Ես խոստանում եմ դա չանել Գրենլանդիայում»,- հավաստիացրել Է Թրամփը, գրառմանը կցելով ֆոտոկոլլաժ հյուսիսային բնանկարի ֆոնին Լաս Վեգասի Trump International Hotel 64-հարկանի ոսկեզօծ երկնաքերի պատկերմամբ:

Օգոստոսի 16-ին հայտնի Է դարձել, որ Թրամփը դիտարկում Է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ գաղափարը, ինչպես նշվել Է, քննարկվել Է նրա խորհրդականների հետ, որոնք այդ պլանը «տնտեսապես նպատակահարմար» են որակել: Հաշվարկվել Է, որ այդ գործարքի արժեքը կարող Է կազմել 10 տրիլիոն դոլար, այդ գումարը գերազանցում Է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը:

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Sermitsiaq թերթին տված հարցազրույցում բացառել Է աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան, ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը: Ընդսմին նա Թրամփի պլանները կատակ Է համարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]