Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծեծ և խուլիգանություն Երևանում․ կան բերման ենթարկվածներ

Ծեծ և խուլիգանություն Երևանում․ կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 19-ին, ժամը 3-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լուկաշինի փողոցի տներից մեկում իրեն ծեծում են:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ոստիկանության Մաշտոցի բաժնի և պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները նշված վայրում պարզել են, որ 4 քաղաքացու միջև անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Երևանի 36-ամյա մի բնակիչ ձեռքերով հարվածներ է հասցրել մի կնոջ:

Դեպքի վայրից երկու քաղաքացի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ ընթացքում նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել են հայհոյանքներ և կոպիտ կերպ խախտել հասարակական կարգը:

Ոստիկանության բաժնում բերման ենթարկվածներից մեկը շարունակել է հակաօրինական վարքագիծ դրսևորել, հարվածել է աշխատասենյակի պատուհանին, կոտրել այն և վնասել ձեռքը: Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am