Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Մարկ Զախարովին հոսպիտալացրել են Մոսկվայում


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը հոսպիտալացվել Է ՌԴ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԵՆ-ը:

Հրատարակության տվյալներով՝ 85-ամյա թատերական ռեժիսորը վերակենդանացման բաժանմունք Է տեղափոխվել ծանր վիճակում: Նրա մոտ ախտորոշվել Է երկկողմանի թոքաբորբ: Մարկ Զախարովը «Լենկոմը» ղեկավարում Է 25 տարի: Նրա ամենահայտնի թատերական գործերից մեկը «Յունոնան եւ Ավոսը» ռոք օպերան Է:

Ֆիլմերի թվում, որոնց բեմադրողն Է եղել նա, «Սովորական հրաշք», «Նույն այդ Մյունհաուզենը» եւ «Տասներկու աթոռ» կինոնկարներն են:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ