Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում

Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի 
եվրոպական ապագայի հարցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Բրեգանսոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին, վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում: Օգոստոսի 20-ին համապատասխան հայտարարությունը նա զետեղել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես համոզված եմ, որ Ռուսաստանի ապագան լիովին կապված Է Եվրոպայի հետ: Մենք հավատում ենք Եվրոպային, որը տարածվում Է Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ»,- գրել Է նա:

Մակրոնի խոսքով՝ միջազգային կարգի փոփոխությունները հասել են պատմական մասշտաբի, եւ Մոսկվան եւ Փարիզը պետք Է փոխեն այն: «Այդ համատեքստում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները վճռորոշ են: Մեր երկրները պետք Է խոսեն, գտնեն շփման կետեր»,- հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ բանակցությունները շարունակվել են ավելի քան 2,5 ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ