Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի


ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«911» ծառայությանն ահազանգը ստացվել է օգոստոսի 19-ին, ժամը 11:45-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել ժամը 03:25-ին:

ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի՝ Սուսաննա Դ., ծնված 1958 թ.) և 8 տուժած (Ղրղզական Հանրապետության 1 և Ուզբեկստանի Հանրապետության 7 քաղաքացի):

Տուժածները տեղափոխվել են Կարասուկ քաղաքի ՀԲԿ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ