1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղհովիտում սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատվել է երկու փողոց

Գեղհովիտում  սուբվենցիոն երկրորդ  ծրագրով ասֆալտապատվել է երկու փողոց

ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում  սուբվենցիոն հերթական ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է երկու փողոց, որոնք միացվել են գյուղամիջով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին:   

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը:  Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի առաջին օրերին եւ ավարտվել օգոստոսի 18-ի դրությամբ: «Սուբվենցիոն առաջին ծրագրով մենք գյուղի կենտրոնական փողոցում այս տարվա հունիսին 5000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ իրականացրինք՝ մոտ 41 միլիոն դրամ արժեքով, իսկ հերթական սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատեցինք երկու փողոց՝ մոտ 400 գծամետր երկարությամբ եւ 1500 քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատված երկու Ճանապարհներից մեկը, բացի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին հատվելը, տանում է թիվ 2 միջնակարգ դպրոց:Իսկ այս տարվա սեպտեմբերից  Գեղհովիտում կմեկնարկի սուբվենցիոն երրորդ ծրագիրը, որով նախատեսվում է Ագրիճի գետից  սնվող ոռոգման ինքնահոս  ջրատարի կառուցում: Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգելի կդառնա մոտ 150 հեկտար հողատարածք »,-ներկայացրեց Վարդան Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]