Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Կոշտ Brexit-ը կարող Է լուրջ խնդիրներ ստեղծել քաղաքացիների համար. Եվրահանձնաժողով

Կոշտ Brexit-ը կարող Է լուրջ խնդիրներ ստեղծել քաղաքացիների համար. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Մեծ Բրիտանիան չվավերացնի Եվրամիությունից անջատվելու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, որը բրիտանացի խորհրդարանականներն արդեն մի քանի անգամ մերժել են, իսկ ԵՄ-ն հրաժարվում Է այն վերանայել, ապա դա մեծ դժվարություններ կբերի քաղաքացիներին ու բիզնեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՀ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նարաշա Բերտոն օգոստոսի 15-ին կայացած բրիֆինգում:
Նա հիշեցրել Է, որ այսպես կոչված «առանց գործարքի Brexit-ի» դեպքում միությունից երկրի դուրս գալու օրը ԵՄ-ի օրենսդրությունը կդադարի կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ, չի լինի երկրի վրա եվրոպական օրենսդրության տարածման անցումային շրջանը՝ մեղմելու այն իրադրությունը, որը նախատեսված Է «ապահարզանի» մասին պայմանագրով:
«Եվ դա, իհարկե, զգալի խափանումների կբերի թե՛ քաղաքացիների, թե՛ բիզնեսի համար, եւ դա կունենա լուրջ բացասական տնտեսական Էֆեկտ, որը շատ ավելի ուժեղ կլինի Միացյալ Թագավորությունում, քան եվրամիությունում»,-ասել Է Բերտոն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն առաջարկել Է մոտ օրերս վերսկսել խորհրդարանի աշխատանքը, որպեսզի թույլ չտրվի Եվրամիությունից երկրի դուրս գալն առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի: Այդ մասին օգոստոսի 19-ին հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի եթերում հայտարարել Է լեյբորիստների ստվերային կաբինետի «ֆինանսների նախարար» Ջոն Մաքդոնելը:
«Այժմ պատգամավորներին անհրաժեշտ Է հավաքվել, որովհետեւ մեզ ժամանակ Է հարկավոր այդ հարցի շուրջ համապատասխան բանավեճն անցկացնելու համար»,-ասել Է նա, նշելով, որ «կառավարությանն անվստահություն հայտնելը մեխանիզմներից մեկն Է» կոշտ Brexit-ը կանխելու ուղղությամբ:
«Այժմ ամենագլխավորը համաձայնագրի բացակայությամբ սցենարն արգելափակելն Է: Ես կարծում եմ, որ խորհրդարանում դեռեւս կա մեծամասնություն՝ (վարչապետ) Բորիս Ջոնսոնին ասելու, որ մենք չենք ընդունի առանց գործարքի Brexit-ը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]