Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պաղեստինի ղեկավարը հրաժարվել Է իր բոլոր խորհրդականների ծառայություններից. Wafa

Պաղեստինի ղեկավարը հրաժարվել Է իր բոլոր խորհրդականների ծառայություններից. Wafa

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել Է իր ունեցած բոլոր խորհրդականների ծառայություններից՝ անկախ նրանց կարգից եւ Պաղեստինի ղեկավարին տրամադրվող կոնսուլտացիաների որակից: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել Է Wafa գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աբասի կարգադրության համաձայն, նա այլեւս չի օգտվելու «իր բոլոր խորհրդականների ծառայություններից՝ անկախ նրանց կոչումից կամ կարգից»:
Պաղեստինի նախագահը նաեւ որոշել Է չեղարկել բոլոր պարտավորագրերն ու պարտավորությունները, որոնք կապված են խորհրդականների կողմից իրենց պարտավորությունների կատարման հետ: Բացի այդ, Աբասի հրամանագրով, դադարեցվել են բոլոր լրացուցիչ իրավունքներն ու արտոնությունները, որոնցից նրանք օգտվում Էին՝ հանձնարարականներ ու խորհրդատվություն տրամադրելով պաղեստինյան պետության նախագահին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]