Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում. Զարիֆ

Իրանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում, դրանց համար պետք Է հիմքեր լինեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն այցով գտնվում Է Ֆինլանդիայում: Ֆինլանդիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Պեկի Հաավիստոյի եւ Զարիֆի բրիֆինգի հեռարձակումն իրականացրել Է Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը:
«Ներկայում Թեհրանը շահագրգռված չԷ: Պետք Է հիմքեր լինեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների համար: Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր Էր, որովհետեւ լավ համաձայնագրի նշանն այն Է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի… Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք Է կատարվեն նաեւ նոր կառավարության կողմից»,- ասել Է իրանց նախարարը:
Նա հավելել Է, որ «Իրանը շարունակում Է բաց մնալ երկխոսության ու համագործակցության համար: Եվ այդ ժամանակաշրջանն ավարտվում Է»,- նշել Է Զարիֆը: Ընդսմին նա ընդգծել Է, որ Իրանը շահագրգռված չԷ առճակատմամբ եւ պահպանում Է միջուկային գործարքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Իրանը ձգտում Է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: «Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետեւ շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել Է նա: «Եթե դուք նկատել եք, նրանք չԷին զավթում մեր նավերը, նրանք զավթում Էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, եւ ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն»,- նշել Է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահը Իրանը համեմատել Է ԿԺԴՀ-ի հետ եւ ասել, որ Վաշինգտոնի հետ գործարք կնքելու դեպքում այդ երկիրը կկարողանա հասնել զգալի տնտեսական հաջողությունների: «Իրանը եւս հսկայական ներուժ ունի, եւ մենք կարող ենք արդյունքի հասնել շատ արագ, բայց նրանք չգիտեն՝ ինչպես սկսել»,- հայտարարել Է նա: «Նրանք հպարտ ժողովուրդ են, բայց նրանց տնտեսությունը փլուզվում Է»,- հավելել Է Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]