Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել Է 23-ամյա վաղեմության հագուստով

Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել Է 23-ամյա վաղեմության հագուստով

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել Է 23 տարի առաջ գնված հագուստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Deutsche Welle հրատարակության Facebook-օգտահաշվում:
Լուսանկարիչները քաղաքական գործչին պատկերել են երկար մետաքսե բլուզով՝ վառ երկնագույն-վարդագույն պրինտով ծալվածքով:
Նշվում Է, որ առաջին անգամ այս տեսքով նա ներկա Է գտնվել Բայրոյթում Վագների երաժշտության փառատոնի բացմանը, որը տեղի Է ունեցել 2002 թվականին: Դրանից հետո նա այս հագուստով հանրությանը ներկայացել Է 2008 եւ 2017 թվականներին:
Սոցցանցի օգտատերերը հավանություն են տվել կանցլերի ընտրությանը: «Հանրային մարդիկ հենց նմա օրինակ պետք Է տան»,- գրել Է նրանցից մեկը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ