Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանիայի իշխանությունները միգրանտների փոխադրող նավին առաջարկել են մտնել երկրի մոտակա նավահանգիստը

Իսպանիայի իշխանությունները միգրանտների փոխադրող  նավին առաջարկել են մտնել երկրի մոտակա նավահանգիստը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իշխանությունները երկրի Proactiva ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավին, որի վրա միգրանտներ են գտնվում, առաջարկել են ուղեւորվել թագավորության մոտակա նավահանգիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել են երկրի նախարարների կաբինետում:

ՈԿԿ-ն հավաստիացրել Է, որ 18 օր անց «Իտալիան եւ Իսպանիան, կարծես, կարողացել են համաձայնության գալ՝ Մալյորկան (Բալեարյան կղզիների ինքնավար հանրակցություն) նշելով որպես ափհանման նավահանգիստ»: Իր հերթին թագավորության իշխանությունները «հերքում են որեւիցե համաձայնության առկայությունն Իտալիայի հետ»: «Հաշվի առնելով արտակարգ հումանիտար դրությունը նավի վրա՝ Իսպանիայի նավահանգիստները հասանելի կմնան Open Arms-ի համար,-հավելել են նախարարների կաբինետում:-Մինչ այժմ մենք հստակ պատասխան չենք ստացել»: ՈԿԿ-ի նավը, որը կանոնավոր կերպով իրականացնում Է միգրանտներին օգնություն ցուցաբերելու գործողություն, ավելի քան երկու շաբաթ առաջ Միջերկրական ծովի ջրերում փրկել Է անօրինական միգրանտների մեծ մասին: Օգոստոսի 15-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել Է, որ Եվրամիության վեց երկրներ պատրաստ են ընդունել նավի վրա գտնվող միգրանտներին: Նա ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է Գերմանիային, Իսպանիային, Լյուքսեմբուրգին, Պորտուգալիային, Ռումինիային եւ Ֆրանսիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]