Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում McLaren սպորտային ավտոմոբիլն աճուրդում վաճառվել Է ռեկորդային 19,8 մլն դոլարով

Կալիֆոռնիայում McLaren սպորտային ավտոմոբիլն աճուրդում վաճառվել Է ռեկորդային 19,8 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մոնտերեյ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ռեկորդային 19,8 միլիոն դոլարով վաճառվել Է սպորտային McLaren F1 ավտոմոբիլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հայտարարության մեջ, որը ՏԱՍՍ-ին Է տրամադրվել աճուրդի կազմակերպչի՝ Sotheby՚s աճուրդային տան մամուլի ծառայության կողմից:

Ինչպես ընդգծել են դրա ներկայացուցիչները, խոսքը վերաբերում Է 1994 թվականի թողարկման այդ մոդելի՝ գոյություն ունեցող երկու ավտոմոբիլներից մեկին, որոնցում արտադրողը տեղակայել Է մի շարք կատարելագործված համալրող մասեր: Sotheby՚s-ի փորձագետների խոսքով՝ ավտոմեքենան գերազանց վիճակում Է, վազքը կազմում Է շուրջ 21,5 հազար կիլոմետր:

Աճուրդին մասնակցել Է չորս գնորդ չորսուկես րոպեի ընթացքում: Ավտոմեքենան բաժին Է հասել ամերիկացի հավաքորդի, որի անունը չի ճշտվում: Sotheby՚s-ում ընդգծում են, որ ավելի վաղ McLaren-ի ոչ մի ավտոմոբիլ աճուրդով չի վաճառվել այդքան բարձր գնով: Լոտի գնահատման արժեքը կազմել Է 21 միլիոնից մինչեւ 23 միլիոն դոլար: Աճուրդը, որտեղ ներկայացրել Էին տասնյակ բացառիկ եւ հազվագյուտ ավտոմոբիլներ, տեղի Է ունեցել Մոնտերեյում օգոստոսի 15-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am