Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

ՊԲ-ում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը


ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակում օգոստոսի 19-ին  հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու գործում:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:





Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ