Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Իրանի ղեկավար Ալի Խամենեին հավանություն Է տվել հազարից ավելի կալանավորների համաներմանը


ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանություն Է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը եւ պատժաժամկետների նվազեցմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Ընդգրկուն համաներումը կապված Է Իդե Կուրբան եւ Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին եւ 20-ին համապատասխանաբար: Համեներումը հայտարարվել Է երկրի գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խնդրանքով:

Իրանի Սահմանադրությանը համապատասխան՝ հոգեւոր ղեկավարն իրավունք ունի գերագույն դատարանի նախագահի առաջարկությամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ կրճատել նրանց պատժաժամկետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ