Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ի երկրները կդադարեն անձնագրերում դրոշմակնիք դնել սահմանն անցնելիս

ԵՄ-ի երկրները կդադարեն անձնագրերում դրոշմակնիք դնել սահմանն անցնելիս

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) սահմանների հատման Էլեկտրոնային գրանցման համակարգը, որի դեպքում շենգենյան այցագրերի տերերի անձնագրերում այլեւս ձեռքով դրոշմակնիքներ չեն դնի մուտքի եւ ելքի ժամանակ, պետք Է գործի 2022 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրահանձնաժողովի պրոֆիլային վարչությունում:

Այս պահին ավտոմատ ռեժիմով՝ առանց մարդկանց մասնակցության, շենգենյան սահմանն անցնել կարող են Եվրամիության, Եվրոպական տնտեսական հանրակցության երկրների, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացիները: Դրոշմակնիքներ դրվում են սոսկ երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնք այցագրով ժամանում են շենգենյան երկրներ:

Եվրահանձնաժողովում հավաստիացանում են, որ նորամուծությունը կոչված Է կրճատելու սահմանային վերահսկողության անցման ժամկետը եւ բարձրացնելու դրա որակը «յուրաքանչյուր ժամանողի թույլատրված մնալու ավտոմատ հաշվարկի» ճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]