Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը «ռազմավարական» Է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը

Թրամփը «ռազմավարական» Է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է Դանիայից Գրենլանդիան գնելու իր մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տանը: Նրա խոսքով՝ ինքն այդ հարցով հետաքրքրվել Է սոսկ «ռազմավարական առումով»:

ԱՄՆ-ի նախագահը հավստիացրել Է, որ այդ հարցն առաջնահերթ չԷ օրակարգում: Օգոստոսի 16-ին հայտնի Է դարձել, որ Թրամփը դիտարկում Է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ գաղափարը, ինչպես նշվել Է, քննարկվել Է նրա խորհրդականների հետ, որոնք այդ պլանը «տնտեսապես նպատակահարմար» են որակել:

Հաշվարկվել Է, որ այդ գործարքի արժեքը կարող Է կազմել 10 տրիլիոն դոլար, այդ գումարը գերազանցում Է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Sermitsiaq թերթին տված հարցազրույցում բացառել Է աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան, ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը: Ընդսմին նա Թրամփի պլանները կատակ Է համարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]