Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Նյու Դելիի բնակիչներին տարահանում են հեղեղման սպառնալիքի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները նախազգուշացրել են Յամունա (Ջամանա) գետի ափերից դուրս գալու (գետի ափերին Է գտնվում քաղաքը) եւ ցածրադիր վայրերի ջրածածկման հնարավորության մասին: Ըստ որում քաղաքի Արեւելյան մագիստրատը (մայրաքաղաքի արեւելյան շրջանի վարչակազմը) կարգադրել Է կատարել գետին հարող շրջանների լիակատար տարահանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին մագիստրատի հրամանը մեջբերում Է Firstpost ինտերնետ-պորտալը:

Սպասվում Է, որ օգոստոսի 19-ի ընթացքում Նյու Դելիի սահմանագծում Յամունա գետում ջրի առանց այն Էլ կրիտիկական մակարդակը կտրուկ կբարձրանա, քանի որ ոռոգման վարչությունն օգոստոսի 18-ին կատարել Է ավելորդ վարարաջրերի նետում Հաթնի Քունդ ամբարտակից, որը գտնվում Է հոսանքից վերեւ: Հզոր մուսոնային տեղատարափ անձրեւները գետերում եւ ջրամբարներում ջրի մակարդակի բարձրացման են հանգեցրել Հնդկաստանի շատ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքի օկրուգում:

Սաստիկ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդումներ են ստացվում երկրի տարբեր շրջաններից: Ինչպես օգոստոսի 19-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, օգոստոսի 18-ին առնվազն 28 մարդ Է զոհվել ու եւս 22-ն անհայտ կորել Հնդկաստանի հյուսիսային մասի Հիմաչալ Փրադեշի, Ութարաքանդի եւ Փենջաբի նահանգներում: Երկրի հարավում հեղեղումից ավերված Քերալայի նահանգում զոհվածների թիվը վերջին օրերին կազմել Է 121, Քառնաթաքայի նահանգում զոհերի թիվը գնահատվում Է 76, եւս 10-ը համարվում Է անհայտ կորած, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ