Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

AP-ին հայտնի Է դարձել Վենեսուելայի սոցիալիստների առաջնորդի հետ ԱՄՆ-ի բանակցությունների մասին

AP-ին հայտնի Է դարձել Վենեսուելայի սոցիալիստների առաջնորդի հետ ԱՄՆ-ի բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են սկսել Վենեսուելայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դիոսդադո Կաբելիոյի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մերձավորների անվտանգության երաշխիքներն այն դեպքում, եթե իրենք ցանկանան պետության ղեկավարին հեռանցնել պաշտոնից: Աղբյուրը հայտարարել Է, որ անցյալ ամսին Կաբելիոն Կարակասում հանդիպում Է անցկացրել մի մարդու հետ, որը սերտ հարաբերության մեջ Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Ներկայում նախապատրաստվում Է երկրորդ հանդիպումը:

Բացի դրանից, համանման բանակցություններ են վարվում նաեւ Վենեսուելայից այլ բարձրաստիճան անձանց հետ: Ըստ որում աղբյուրը հայտարարել Է, որ Կաբելիոյի կողմից դավաճանության մասին խոսք չկա: Նրա ասելով, ամերիկացիների հետ բոլոր հանդիումները տեղի են ունենում սոսկ Վենեսուելայի նախագահի համաձայնությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]