1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն ամենամեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն Է ռուսաստանցիների համար

Հայաստանն ամենամեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան 
ուղղությունն Է ռուսաստանցիների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ ամառն անընդմեջ Հայաստանն ամենամեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն Է դարձել ռուսաստանցիների համար. միջին հաշվով գնված բոլոր ավիատոմսերի 8,5 տոկոսը բաժին Է ընկնում մեր երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության անցկացրած հետազոտության տվյալները, որը պատրաստվել Է ՏԱՍՍ-ի համար:

Առաջատարների թվում են նաեւ Իտալիան եւ Թուրքիան, որոնք մեկ տարի առաջ զբաղեցնում Էին հինգերորդ եւ տասներորդ տեղը համապատասխանաբար: Ընդ որում ավելի վաղ թոփ-3-ում Էր նաեւ Վրաստանը, որի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվեց 2019 թվականի հուլիսի 8-ին: Այս սեզոնում Վրաստանին հաջողվել Է վարկանիշի հինգերորդ տեղն զբաղեցնել հունիսին գրանցված տուրիստական մեծ հոսքի շնորհիվ»,- նշվում Է հետազոտության մեջ:

Ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունների տասնյակում տեղ են գտել նաեւ Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան եւ Ղրղզստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]