Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրդեհ Արեգնադեմ գյուղում. կա տուժած

Հրդեհ Արեգնադեմ գյուղում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 18-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (թիթեղյա): 

Հրդեհը մեկուսացվել է ժ.18:29-ին, մարվել՝ ժ.19:15-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն. վնասվել է տներից մեկի պատուհանի ապակին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (18 քմ) և ներսում գտնվող կենցաղային իրեր:

Տներից մեկի բնակչուհի Օլինկա Շ.-ը (ծնված 1964 թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]