Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան. Սինգֆիլդի գավաթ

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան. Սինգֆիլդի գավաթ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Սինգֆիլդի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Նիդերլանդներից Անիշ Գիրին էր: Պարտիայի 53-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 1 միավոր: Առաջատարը 1,5 միավորով աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն է:

Սինգֆիլդի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցում են Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան:

Մրցաշարը կընթանա օգոստոսի 16-30-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]