Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Շիրակ» ավտոարշավի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է

«Շիրակ» ավտոարշավի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է

ԳՅՈՒՄՐԻ, 17   ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍԱդրենալին ստանալու ու հայրենի երկիրը ճանաչելու նախաձեռնությամբ, արդեն 3-րդ տարին է իրականացվում  է «Շիրակ» ավտոարշավը։ Օգոստոսի 16-ի երեկոյան ավտոարշավի մասնակիցները Երևանից շարժվեցին Շիրակի մարզի Ցողամարգ բնակավայր։ Օգոստոսի 17-ի առավոտյան՝ 10։00-ից, ամենագնացները անցան Բանդիվան-Սեպասար-Կարմրավան-Հարթաշեն-Մուսայելյան բնակավայրերի դաշտերով, լեռներով ու ձորերով և հասան «Թռչկանի» ջրվեժ։

Այս  տարի ավտոարշավին միացան  Xterra Club Armenia  ակումբի անդամները: Նախաձեռնության հեղինակը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է: Ի դեպ, արշավը, որպես ավանդույթ մեկնարկում է Արծրուն Հովհաննիսյանի ծննդավայրից՝ Ցողամարգից՝  գյուղի ավերված եկեղեցում մոմ վառելուց հետո:«Մենք  որոշել ենք  արշավներ անել, մեր երկիրը, բնությունը, պատմամշակութային հուշարձաններն ու գեղատեսիլ վայրերը բացահայտելու ու ճանաչելու նպատակով: Բարեբախտաբար տարեցտարի մարդիկ շատանում են, ովքեր հետաքրքրություն են դրսևորում գալ ու մեզ միանալ: Այս տարի այս արշավին միացավ նաև Xterra Club Armenia  ակումբը, որը նաև կազմակերպում է արտաճանապարհային «OFF ROAD» արշավներ: Իրենց հետ հաճախ ենք գնում սարերը և այս անգամ նրանք մեծ սիրով համաձայնեցին գալ Շիրակ: Աշխատում ենք  հատկապես Շիրակի հյուսիսային բոլոր սիրուն տարածքներն անցնել  ու ավարտել «Թռչկան»-ով, որն անասելի գեղեցիկ վայր է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը

 «Շիրակ» ավտոարշավի կազմակերպիչները այս ընթացքում միացան նաև  «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «Տնակից տուն մեկ քայլ է» նախագծին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]