Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք, հարստանաք և հարստացնեք մեր երկիրը․ Փաշինյանն ամփոփեց համաժողովը

Մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք, հարստանաք և հարստացնեք մեր երկիրը․
Փաշինյանն ամփոփեց համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց Ծաղկաձորում ընթացող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ այս համաժողովում  ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթություններից երեքի մասով էլ Կոտայքում որոշակի զարգացում կա։

«Առաջինը՝ գյուղատնտեսությունն է։ Ես հենց դա նկատի ունեի, երբ խոսում էի գյուղատնտեսության արդյունաբերականացման մասին։ Այն , ինչ-որ մենք տեսանք, մասնավորապես՝ ելակի արտադրության նոր տեխնոլոգիայի վերաբերյալ, դա հենց գյուղատնտեսության արդյունաբերականացումն է, և այս տարի այսպիսի միտումներ Հայաստանում ,բարեբախտաբար, կան ու այս տարի Հայաստանից ելակի արտահանումը երեք անգամ ավելացել է։ Սա շատ լուրջ ցուցանիշ է։ Ինչով է  նաև կարևոր ցուցանիշ, որովհետև այս արտադրությունը եղանակային պայմաններից շատ մեծ կախվածություն չունի։ Այսինքն՝ սա արդեն արդյունաբերական գյուղատնտեսություն է, որը մեր ուղղությունն է։ Չի կարելի 21–րդ դարում եղանակին սպասել՝ կարկուտ կգա, թե չի գա և այլն»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հաջորդ ուղղությունները զբոսաշրջությունն  է ու մշակվող արդյունաբերությունն է։

«Այստեղ մենք տեսանք ափարթ հյուրանոցների երկու նախագծեր, որը նոր երևույթ է Հայաստանում և, հուսով եմ, որ դա հաջողություն կունենա։  Մենք տեսանք նաև մշակվող արդյունաբերության նմուշներ, ինչպես նաև որոշակի տեխնոլոգիական գործունեության նմուշներ։  Եվ մեր խնդիրն է խթանել այս ամենը»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանի կարծիքով՝ այս համաժողովների ամենակարևոր դերն է Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիների մղել, քաջալերել, խրախուսել տնտեսական գործունեությունը։

«Մեր շահագրգռվածությունը այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր շահագրգռվածությունը այն է, որ դուք փող աշխատեք, և, հետևաբար, մենք դա համարում ենք մեր առաքելությունը։ Իհարկե, երբ ասում ենք փող աշխատել, նկատի ունենք օրինական աշխատանքով և արդար մրցակցության պայմաններում։ Սա, թերևս, ամենակարևոր ուղերձն է, որ ուզում ենք գործարարներին հղել։ Կրկնում եմ՝ մեր նպատակը այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք և ,այո, հարստանաք և հարստացնեք և ոչ թե մեզ, այլ երկիրը, պետությունը, ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]