Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արսենալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Բարնլի»-ին. Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը

«Արսենալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Բարնլի»-ին. Մխիթարյանը չմասնակցեց 
հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տոնեց «Բարնլի»-ի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդեն հանդիպման 13-րդ րոպեին «Արսենալ»-ի նորեկ Դանի Սեբալյոսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը: Բաց թողած գնդակից հետո «Բարնլի»-ի ֆուտբոլիստները չհանձնվեցին և առաջին խաղակեսի վերջնամասում կարողացան հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Էշլի Բարնսը:

Այնուամենայնիվ, «Արսենալ»-ին հաջողվեց Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տոնել: 63-րդ րոպեին Դանի Սեբալյոսը իր հաշվին երկրորդ գոլային փոխանցումը գրանցեց, իսկ գոլի հեղինակ դարձավ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն նոր գոլեր չարձանագրվեցին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին էր, սակայն հանդիպմանը չմասնակցեց:

«Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետո վաստակել է 6 միավոր:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]