Վեդի քաղաքի տներից մեկի բակում այրվել է 35 հակ անասնակեր
16:26, 17 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքում Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է 35 հակ անասնակեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում