Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երկրաբանը Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով վտանգներ չի տեսնում

Երկրաբանը Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով վտանգներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրաբան Գուրգեն Մալխասյանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կարևորում է տնտեսական զարգացման առումով, իսկ «Լիդիան Արմենիա»-ն համարում է օրինակելի հանքարդյունաբերող ընկերություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մալխասյանը նշեց, որ  հանքի վերաբերյալ բոլոր այն խնդիրները, որոնք արծարծվում են, բացարձակ շինծու են։

Նա շեշտեց, որ «Լիդիան Արմենիա»-ն բավականին օրինակելի և միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցում է ցուցաբերում հանքավայրի շահագործման առումով։

«Խոսում են Սևանի ավազանի և Ջերմուկի վերաբերյալ և կարող եմ ասել, որ այնտեղ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք ավելի վտանգավոր են և անտեսվում են»,- նշեց Մալխասյանը և հավելեց, որ ավելի վտանգավոր են օրինակ՝ Զոդի հանքավայրը, Արփա-Սևան թունելի մի զգալի հատվածը, որտեղ թթվային դրենաժներ են առաջանում։

Նրա խոսքով՝ Արփա-Սևանով թափվող ջրերն իրենց մեջ պարունակում են թթվայնություն։

«Ամուլսարի հանքավայրում տեխնիկապես ամեն ինչ այնպես է կահավորված, որ ոչ մի կաթիլ չի գնա Արփա-Սևան»,- ասաց փորձագետը։

Մալխասյանը նաև նշեց, որ Ամուլսարի շահագործումը կարևոր է նրանով, որ Գորայքի,  Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաև Սարավանդի բնակչության համար ապահովվում են աշխատատեղեր։

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]