Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թագուհին Մեգան Մարքլին արգելել է պատռված ջինս կրել

Թագուհին Մեգան Մարքլին արգելել է պատռված ջինս կրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին արգելվել է ջինս կրել Բալմորալ ամրոցում գտնվելու ընթացքում, քանի որ թագուհին դրանք տանել չի կարողանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Sun պարբերականը` հղում անելով իր աղբյուրին:

Թագավորական ընտանիքը թագուհի Էլիզաբեթ երկրորդի գլխավորությամբ Շոտլանդիայում գտնվող Բալմորալ ամրոց է մեկնելու ամառային հանգիստն անցկացնելու համար:

«Թագուհին ջինսերի, առավել ևս պատռված ջինսերի երկրպագու չէ, այդ պատճառով Մեգան Մարքլին արգելվել է Բալմորալ ամրոցում գտնվելու ընթացքում ջինս կրել, կրել իր սիրած հագուստը, որովհետև թագուհին դրանք տանել չի կարողանում»,- նշել է լրատվամիջոցի աղբյուրը:

Մեգան Մարքլը հաճախ է ցույց տվել, որ ջինսե կտորից կարված հագուստների սիրահար է, և վերջերս մեծ աղմուկ է բարձրացել, երբ Ուիմբլդոնի խաղարկության ժամանակ նրան նկատել են ջինսե տաբատով: Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում գտնվելու և եկեղեցում թագուհու հետ միջոցառումների այցելելու օրերին Մեգանին խորհուրդ է տրվել կրել շոտլանդացի դիզայներների աշխատանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]