Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դալան» ցուցասրահում  բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նկարչի չորրորդ անհատական ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, ընդգրկվել են նաև 2019թ. ստեղծված բազմաթիվ գործեր՝ «Թովչանք», «Վազք», «Լույս և հավատ» և այլն:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Ցուցահանդեսը բացվել է նկարչի մասին պատմող ֆիլմով:

Նկարչի ստեղծագործելու շունչը և խորհրդավոր աուրան դիտողին փոխանցելու  համար արվեստանոցից ցուցասրահ է տեղափոխվել  նրա անբաժան ձայնարկիչն ու օպերային արվեստի լավագույն նմուշները՝ ձայնապնակներով:  Ցուցահանդեսի ընթացքում հնչում է այն երաժշտությունը, ինչը մշտապես թևածում է նրա արվեստանոցում:

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ցուցահանդեսը դիտել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը,  ՀՀ մշակույթի նախկին նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, նկարիչներ, արվեստասերներ:

Ներկաները նշել են, որ տպավորված են նկարչի վառ ներկապնակից ու ստեղծագործության խորհրդավոր գրավչությամբ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն անկեղծացել է, որ տպավորված է հատկապես Վ. Աբրահամյանի  , «Կոմիտասյան դրամա», «Ճակատագիր», «Երաժշտութուն»  կտավներից:

Վլադիմիր Աբրահամյանը նշել է. «Ես երբեք չեմ կարող ասել վերջ, որովհետև դեռ շատ «ասելիք»  ունեմ ու բազմաթին նոր մտահղացումներ, էսքիզներ, որոնք պետք է ավարտին հասցնեմ»:

Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական  Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

78 ամյա նկարիչը շարունակում է ստեղծագործել ու դասավանդել: Կերպարվեստի սիրահարներն այսօր ճանաչում ու գնահատում են Վլադիմիր Աբրահամյանի շնորհաշատ բազմաթիվ աշակերտների: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]