Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է

Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է

 ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 7-րդ ամառային խաղերի բասկետբոլի կանանց մրցաշարի հաղթողը Գլենդելի թիմն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց բասկետբոլի եզրափակիչ էին հասել Թեհրանի և Գլենդելի թիմերը: Եզրափակչի առաջին քառորդում առավելություն գլենդելյան թիմի օգտին էր` 19:26: Գլենդելի թիմը ակնհայտ առավելություն ուներ ամբողջ երկրորդ քառորդի ընթացքում: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 29:44 հաշվով հօգուտ Գլենդելի: Երրորդ և չորրորդ քառորդներում Թեհրանի թիմին չհաջովեց բավական միավորներ հավաքել հաշվի մեջ առաջ անցնելու համար և Գլենդելի թիմը Համահայկական խաղերի չեմպիոն դարձավ հաղթելով 57:76 հաշվով: 

Համահայկական խաղերի բրոնզե մեդալակիր Սպահանի թիմն է:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]