ԼՀԿ-ի անդամները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ազատամարտիկների պուրակում
14:32, 17 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պուրակում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
««Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը Էրեբունի վարչական շրջանում է։ Ազատամարտիկների պուրակ հերթական շրջայցերից մեկի ժամանակ բնակիչները հայտնել էին, որ պուրակում կան շատ կոտրված նստարաններ։ Խնդրել էին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները միջնորդեն, որպեսզի պատկան մարմինները բարեկարգեն վնասված նստարանները։ Կուսակցության Երևանի խորհրդի կազմը քննարկման արդյունքում, որոշել է օգոստոսի 17-ին իրականացնել վերանորոգման աշխատանքները»,- ասված է կուսակցոևւթյան տարածած հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում