Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արարատի մարզում

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն օգոստոսի 15-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:

Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և բերվել  13 անձինք:
Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ:

Որոշ խախտումների համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 
Ուժեղացված ծառայությունները շարունակական են:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ