Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լոռի»-ի երիտասարդ պաշտպանը տեղափոխվում է ֆրանսիական «Լիլ»

«Լոռի»-ի երիտասարդ պաշտպանը տեղափոխվում է ֆրանսիական «Լիլ»

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի»-ի աջ պաշտպան Նանա Կվամե Անտվին մոտ է ֆրանսիական «Լիլ» տեղափոխվելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe պարբերականը:

Նշվում է, որ գանացի ֆուտբոլիստը մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի ֆրանսիական ակումբի հետ: Նա արդեն գտնվում է «Լիլ»-ի ճամբարում և պատրաստվում է բուժզննում անցնել:

Հայտնի է նաև, որ Անտվին սկզբնական շրջանում հանդես կգա «Լիլ»-ի երկրորդ թիմում:

Գանացի պաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման՝ բոլոր խաղերում էլ լինելով «Լոռի»-ի մեկնարկային կազմում ու փոխարինվելով ընդամենը 1 անգամ: Անտվին ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել վանաձորյան ակումբի կազմում: Նա օգոստոսի 10-ին նշել է ծննդյան 19-րդ տարեդարձը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]