Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Սեպտեմբեր

Փրկարարները մարել են Բագրավան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը


ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 17-ին, ժամը 16:03-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 21:38-ին:

Բագրավան գյուղի 13-րդ փողոցում այրվել են կուտակած անասնակեր՝ մոտ 1300 հակ և գարու ծղոտ՝ մոտ 900 հակ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ