Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գոմելի մարզն ու Հայաստանի մարզերը շահագրգռված են ինովացիոն ոլորտում համագործակցության խորացմամբ

Գոմելի մարզն ու Հայաստանի մարզերը շահագրգռված են ինովացիոն ոլորտում 
համագործակցության խորացմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Գոմելի մարզն ու Հայաստանի մարզերը հետաքրքրված են ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը՝ Գոմելի մարզի գործադիր կոմիտեի նախագահ Գենադի Սոլովյովի հետ հանդիպումից հետո:

Դեսպանը պատմել է, որ հանդիպումը միտված է եղել հարցերի քննարկմանը, որոնք կապված են Հայաստանի համայնքների և Բելառուսի Գոմելի մարզի օրինակով երկու երկրների այլ համայնքների միջև հետագա գործընկերության զարգացման հեռանկարների հետ: Խոսվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, դրանց խորացման հնարավորությունների մասին:

«Մենք խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է ակտիվորեն զարգացնել արդեն հաստատված հարաբերությունները: Նաև չենք բացառել և խոսել ենք համընդհանուր հետաքրքրվածության մասին՝ ինովացիայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման մասին»,- նշել է Արմեն Ղևոնդյանը:

Դիվանագետի կարծիքով՝ կողմերը ունեն դեռ չօգտագործված ռեսուրսներ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Այդ պատճառով շատ կարևոր է համայնքների և կոնկրետ կազմակերպությունների մակարդակով տեսնել, թե ինչ անհրաժեշտ ջանքեր են պետք գործադրել, որպեսզի համագործակցությունը մեծանա և տա ավելի կոնկրետ արդյունքներ:

Գենադի Սոլովյովը հանդիպման ընթացքում Արմեն Ղևոնդյանին ծանոթացրել է մարզի ներդրումային միջավայրի, տնտեսական և արդյունաբերական պոտենցիալի հետ: Ինչպես ընդգծել է գործադիր կոմիտեի ղեկավարը, այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում մարզի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 4,8 մլն դոլարը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը կազմել է 154,6%: Իրենց ապրանքները Հայաստան են արտահանել 35 կազմակերպություն: Հայաստանից Գոմելի մարզ է արտահանվել ալկոհոլ, արծաթի միացություններ, լուծվող սուրճ և այլն:

Միջհամայնքային համագործակցությունն իրականացվում է Գոմելի և Արմավիրի մարզերի համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2013թ.:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]