1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օգոստոսի 25-ին Գյումրին կնշի Քաղաքի օրը

Օգոստոսի 25-ին Գյումրին կնշի Քաղաքի օրը

ԳՅՈՒՄՐԻ, 16   ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍԳյումրիին  նվիրված «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ից սկսած բացօթյա միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Օրվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝  «Շիրազի»  փողոցի բացումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

«Մինչ այդ կվերացվեն փողոցի բոլոր թերություններն ու այն շատ գեղեցիկ ու հիմնանորոգված կհանձնվի բնակիչներին»,-ասաց նա։  Ավելի ուշ, նույն փողոցում, գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի  թանգարանները, իսկ 17:00-23:00 տեղի կունենա  տոնական համերգ՝  գյումրեցի ու հրավիրված  երգիչ-երգչուհիների կատարմամբ:

Բոլոր նրանք, ովքեր  ցանկություն  ունեն մայրաքաղաքից մասնակցել միջոցառմանը, Սամվել Բալասանյանը վստահեցնում է, նրանց համար  լուծված է  տեղափոխման խնդիրը: «Պայմանավորվել  ենք  «Հարավ-կովկասյան երկաթուղիներ»-ի հետ՝ այդ օրը 2 գնացք  է գալու՝  11:00-ին և մեկ ժամ անց, իսկ երեկոյան վերադարձը՝ 23:30, որպեսզի բոլոր նրանք,  ովքեր ցանկություն կունենան տեսնել հրավառությունը, դա կարողանան անել»,-նշեց քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]