1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պահպանողականների մի մասը պաշտպանել Է առանց գործարքի Brexit թույլ չտալու Քորբինի պլանը. The Times

Պահպանողականների մի մասը պաշտպանել Է առանց գործարքի Brexit թույլ չտալու Քորբինի պլանը. The Times

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորների թվից Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու թունդ կողմնակիցները հնարավոր են համարել կոշտ Brexit թույլ չտալու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պլանը պաշտպանելը: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել Է The Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չնայած լիբերալ դեմոկրատների կողմից դրսեւորվող սկեպտիցիզմին եւ մի քանի անկախ խորհրդարանականների թշնամանքին, պահպանողական պատգամավորները, որոնց դիմել Է Քորբինը, հայտարարել են, որ ողջունում են նրա մոտեցումը եւ համաձայնել են հանդիպել նրա հետ, նշում Է հրատարակությունը: «Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ասել են, թե իրենք ամեն բան կանեն, որպեսզի խոչընդոտեն առանց գործարքի դուրս գալուց հնարավոր երկարաժամկետ վնասին, պետք Է լրջորեն վերաբերվեն այդ առաջարկությանը»,-ասել Է պահպանողական Գութո Բեբը:

Ինչպես նշում Է The Times-ը, Քորբինի նամակը, որը նա ուղարկել Էր պահպանողական այն պատգամավորներին, որոնք հանդես են գալիս առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի ԵՄ-ից երկրի դուրս գալու դեմ, ստացել են բրիտանական կառավարության նախկին անդամներ Դոմինիկ Գրիվը, Օլիվեր Լեթվինը, Քերոլայն Սփելմանը եւ Նիք Բոուլզը, որն ավելի վաղ թորիների շարքերից հեռացել Է Brexit-ի պատճառով տարաձայնությունների ֆոնին:

Բոլոր չորսն Էլ պատրաստակամություն են հայտնել հանդիպել լեյբորիստների առաջնորդի հետ, որպեսզի «քննարկեն հոկտեմբերի 31-ին առանց գործարքի դուրս գալու սցենար թույլ չտալու տարբեր ուղիները»: Նախօրյակին Ջերեմի Քորբինը հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու եւ այն բանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Քորբինը նաեւ հայտարարել Է, որ լեյբորիստներն ապագա ընտրարշավի ընթացքում կքարոզեն Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]