Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իսրայելը չեղարկել Է մուտքի արգելքը ԱՄՆ-ից մուսուլմանուհի կոնգրեսականի համար

Իսրայելը չեղարկել Է մուտքի արգելքը ԱՄՆ-ից մուսուլմանուհի կոնգրեսականի համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ՆԳ նախարար Արիե Դերին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռաշիդե Թլաիբին թույլատրել Է այցելել Իսրայել՝ հանդիպելու ազգականների հետ, քանի որ նա խոստացել Է այցի ընթացքում չքարոզել Իսրայելին բոյկոտելու օգտին եւ պահպանել մյուս քաղաքական սահմանափակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Jerusalem Post-ը:

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները Թլաիբին եւ Դեմոկրատական կուսակցությունից եւս մեկ կին կոնգրեսականի՝ Իլհան Օմարին թույլ չԷին տվել երկիր այցելել նրանց հակաիսրայելական դիրքորոշման համար: Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում այս դեմոկրատներին համարել Է «խայտառակ երեւույթ» եւ հավելել, որ Իսրայելի կողմից մեծ թուլություն կլիներ այս քաղաքական գործիչներին երկիր այցելելու թույլտվություն տալը, քանի որ նրանք «ատում են Իսրայելը եւ հրեաներին, եւ անկարելի Է որեւԷ բան ասել կամ անել նրանց տեսակետը փոխելու համար»:

Օգոստոսի 16-ին Թլաիբը դիմում Է ուղարկել ՆԳ նախարարություն՝ խնդրելով թույլ տալ իր մուտքն Իսրայել՝ հումանիտար նկատառումներով, եւ բացատրել Է, որ ցանկանում Է տեսնել հարազատներին, հատկապես տատիկին, որն արդեն 90-ն անց Է:

Դերին որոշել Է բավարարել նրա խնդրանքը, բայց հասկանալ Է տվել, որ համաձայնությունը տրվել Է բացառապես հումանիտար ուղեւորությանը, բայց ոչ Թլաիբի եւ Օմարի քաղաքական պատվիրակության այցին: Իլհան Օմարը եւ Ռաշիդե Թլաիբը դարձել են առաջին մուսուլման կանայք, որոնք ընտրվել են ԱՄՆ-ի Կոնգրեսում: Թլաիբը ծագումով պաղեստինցի Է, իսկ Օմարն ընտանիքով փախել Է Սոմալիից՝ 19 տարեկանում ստանալով ԱՄՆ-ի քաղաքացիություն: Նրանք երկուսն Էլ պաշտպանում են «Բոյկոտ, մեկուսացում եւ պատժամիջոցներ» միջազգային հասարակական շարժումը, որը նպատակ Է դրել տնտեսական եւ քաղաքական ճնշումը Իսրայելի վրա: 2019 թվականի սկզբին նրանք երկուսն Էլ հայտարարություն Էին արել ԱՄՆ-ի քաղաքականության վրա հրեական լոբբիի ազդեցության վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]