Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Լավ կլինի». Վախթանգ Կիկաբիձեն ծննդյան օրը կնշի բեմի վրա

«Լավ կլինի». Վախթանգ Կիկաբիձեն ծննդյան օրը կնշի բեմի վրա


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի նշանավոր երգիչ եւ դերասան Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն իր ծննդյան 81-րդ տարեդարձը օգոստոսի 17-ին կնշի մեծ համերգով Բաթումում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արտիստն արդեն մի քանի տարի Է՝ չի փոխում ավանդույթը եւ իր հոբելյանը նշում Է բեմի վրա:

Այս անգամ մաեստրոն իր ընկերների հետ միասին ելույթ կունենա Բաթումի պետական երաժշտական կենտրոնում: Համերգի ընթացքում, Կիկաբիձեի խոսքով, ելույթ կունենան իր գործընկերները՝ Նանի Բրեգվաձեն եւ Լիզա Բագրատիոնին:
«Ես ամեն տարի համերգ եմ կազմակերպում իմ ծննդյան օրվա առթիվ… Ես իմ լավ ծրագրով ելույթ կունենամ ունկնդիրների առջեւ»,- ասել Է Վախթանգ Կիկաբիձեն «Sputnik Վրաստան»-ի հետ զրույցում:
Բացի այդ, կազմակերպիչներն ունկնդիրներին բազմաթիվ անակնկալներ են խոստանում համերգի ժամանակ:
Դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Վախթանգ Կոնստանտինի Կիկաբիձեն ծնվել Է 1938 թվականին Թբիլիսիում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]