Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել Է «Պոեմ թեւերի մասին» եւ «Ամբողջ թագավորական զորքը» կինոնկարների երաժշտության հեղինակը

Մահացել Է «Պոեմ թեւերի մասին» եւ «Ամբողջ թագավորական զորքը» կինոնկարների երաժշտության հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկանում կյանքից հեռացել Է ՌԴ-ի ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Ռոման Լեդենյովը՝ «Պոեմ թեւերի մասին», «Տարօրինակ կինը» եւ այլ ֆիլմերի երաժշտության հեղինակը: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորը վշտով հայտնում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 15-ին մեզնից հեռացավ Ռոման Սեմյոնի Լեդենյովը՝ տաղանդավորագույն կոմպոզիտորը, Ռուսաստանի ժողովրդական արտիստը, ՌԴ-ի Պետական մրցանակի դափնեկիրը, Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործության ամբիոնի հնագույն պրոֆեսորը, Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կոմպոզիտորների գիլդիայի հեղինակավոր անդամը: Էկրանի նրա անվրեպ զգացումն առանձնապես դրսեւորվել Է «Պոեմ թեւերի մասին», «Տարօրինակ կինը», «Ամբողջ թագավորական զորքը» կինոնկարներում»,- ասած Է հաղորդագրության մեջ: Նրա ստեղծագործությունների թվում են՝ «Էպիգրաֆներ ֆլեյտայի եւ կամերային անսամբլի համար», «Տրիպտիխ Սվիրիդովի հիշատակին», «Ինն Էսքիզ», «Տարվա եղանակները» երկու երգչախմբի եւ գործիքային անսամբլի համար եւ այլ գործեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]