1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Յուեն Մաքգրեգորը կարող Է Օբի-Վան Քենոբիին մարմնավորել «Աստղային պատերազմների» մասին սերիալում

Յուեն Մաքգրեգորը կարող Է Օբի-Վան Քենոբիին մարմնավորել «Աստղային պատերազմների» մասին սերիալում
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդացի դերասան Յուեն Մաքգրեգորը կարող Է կրկին մարմնավորել ջեդայ ասպետ Օբի-Վան Քենոբիին Disney+ ալիքի համար սերիալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:
Դերասանը բանակցություններ Է վարում այս դերում Էկրան վերադառնալու շուրջ, ինչն աղբյուրին հաստատել են Disney ստուդիայի ներկայացուցիչները:
«Աստղային պատերազմների» առաջիկա սերիաների մասին այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում:
Յուեն Մաքգրեգորը խաղացել Է սագայի երեք մասերում՝ «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 1. թաքցված սպառնալիք» (1999 թ.), «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 2. կլոնների գրոհը» (2002 թ.), «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 3. սիթխերի վրեժը» (2005 թ.), ինչպես նաեւ Էպիզոդիկ դերեր Է կատարել «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ժապավենում (2015 թ.), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]