Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել Է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան

Մահացել Է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ի առավոտյան կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել Է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան: Այդ մասին, ինչպհես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նիդեռլանդների կառավարության տեղեկատվական ծառայությունը: Քրիստինան ծնվել Է 1947 թվականի փետրվարի 18-ին: Մարեյկե անունն ստացած արքայադուստրը արքայադուստր Յուլիանայի եւ արքայազն Բեռնարդի չորրորդ եւ ամենակրտսեր դուստրն Էր: Ավելի վաղ նա նոր անուն Է ընտրել իրեն՝ Քրիստինա:

Նա Նիդեռլանդների գործող թագավոր Վիլեմ-Ալեքսանդերի հորաքույրն Էր եւ Բեատրիքս նախկին թագուհու քույրը: «Մենք վշտացած ենք մեր թանկագին քրոջ ու հորաքրոջ մահվան կապակցությամբ, նշվում Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է թագավորական ընտանիքի անունից:-Քրիստինան հիանալի մարդ Էր եւ շատ բարի սիրտ ուներ: Իր երաժշտական տաղանդով նրան հաջողվել Է հուզել բազմաթիվ մարդկանց հոգիները: Մենք բազմաթիվ հիանալի հիշողություններ ենք պահպանել նրա մասին»: Արքայադուստրը հոլանդական թագավորական ընտանիքի՝ լայն հանրությանն առավել հայտնի անդամներից մեկն Էր, քանի որ տակավին երիտասարդ հասակում հրաժարվեց գահի եւ հասարակայնության ուշադրության կենիտրոնում ապրելու հավակնություններից: Նա ապրել Է ԱՄՆ-ում եւ Իտալիայում, 1975 թվականին ամուսնացել Է եւ երեք երեխա Է ունեցել: 1996 թվականին ամուսնալուծվել Է: Արքայադստերը հրաժեշտի փակ արարողությունը տեղի կունենա Նորդեյնդե պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]